ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Ի՞նչ է ստորագրել Հայաստանը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովում

Ի՞նչ է ստորագրել Հայաստանը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովում
03.05.2019 | 00:55

Ապրիլի 25-27-ին Չինաստանում անցկացվել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովը, որին մասնակցում էին 37 պետության և կառավարության ղեկավարներ, Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծը ենթադրում է ավելի քան 1 տրիլիոն դոլարի ներդրումներ, որի հիմնական նպատակն է՝ ստեղծել Եվրոպան Ասիային կապող ժամանակակից լոգիստիկ, տրանսպորտային և կոմունիկացիոն միջանցքներ:
Համաժողովի ընթացքում բոլոր կողմերը 283 նախագծերի շուրջ միջկառավարական և գործնական համագործակցության համաձայնագրեր են ստորագրել:


Հայաստանը լուրջ մասնակցություն այս իրադարձությանը չունեցավ։ ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակը տեղեկացրել էր, որ Չինաստանից հրավեր եղել է ՀՀ բնապահպանության նախարարի անունով։
Ուսումնասիրելով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» երկրորդ համաժողովի կայքի արդյունքների մասին ամփոփաթերթը՝ տեղեկացանք, որ այս միջոցառման օրակարգում ներառված են եղել Հայաստանին վերաբերող մի շարք կետեր։ Մասնավորապես, ամփոփաթերթում նշված է, որ Չինաստանի կառավարությունը տրանսպորտային համագործակցության փաստաթղթեր է ստորագրել Պակիստանի, Լիբերիայի, Նեպալի, Վրաստանի, Բելառուսի, Հայաստանի, Սաուդյան Արաբիայի, Լաոսի և Ղազախստանի կառավարությունների հետ:
Չինաստանի բանկային և ապահովագրության կարգավորման հանձնաժողովը ստորագրել է հուշագիր ՀՀ Կենտրոնական բանկի հետ: Ստորագրվել է նաև բնապահպանության ոլորտում փոխըմբռնման հուշագիր Չինաստանի և Հայաստանի միջև։ Համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել նաև սեյսմիկ պաշտպանության ոլորտում, ինչպես նաև ՀՀ մասնակցությամբ 18 երկրներ հիմնել են արվեստի թանգարանների և պատկերասրահների «Մետաքսի ճանապարհ» միջազգային ալյանսը (Silk Road International Alliance)։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5426

Մեկնաբանություններ